25/02/2021 15:09
ՅՈՒՆԵՍԿՕ. Ավելի քան 130 երկրում չեն սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստումներ
Աշխարհի ավելի քան 130 երկրի բնակիչներ, ներառյալ՝ ամենախոցելիները, չեն ստացել COVID-19 պատվաստանյութի առաջին չափաբաժինը: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդեր Ազուլեն:
«Երբ հայտարարվել են պատվաստումների արշավները, աշխարհը թեթևացած շունչ է քաշել: Առանց համերաշխության, մենք հեռու ենք այդ նպատակին հասնելուց: Ավելի քան 130 երկիր դեռ չի ստացել դեղի մեկ դոզան, իսկ ամենախոցելի երկրները ներկայումս պաշտպանված չեն», - ասել է գլխավոր տնօրենը:
Նրա հաշվարկով՝ եթե պատվաստանյութերի հետ կապված իրավիճակը չփոխվի, զարգացող երկրներին դրանք հասանելի չեն լինի գոնե մինչև այս տարվա վերջ:
Այսպիսով, ընդգծել է Ազուլեն, համավարակը երկար ժամանակ չի հաջողվի հաղթահարել: