26/02/2021 23:56
Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել բենզալցակայանի նախկին աշխատակիցը, անձնական տվյալների ձևաթղթում իր սեռի դիմաց նա գրել է «արու» (Mediaport)
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Դավիթ Սարգսյանը նշանակվել Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Որոշումը հրապարակված է e-gov.am կայքում։
Մինչդեռ Mediaport տելեգրամ-ալիքը հայտնում է, որ Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատարը բենզալցակայանի նախկին աշխատակից է։ «Սակայն զավեշտն այսքանով չի ավարտվում, Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը անձնական տվյալների ձևաթղթում իր սեռի դիմաց գրել է «արու»: Նա միջնակարգ մասնագիտական կրթություն ունի, անգամ սխալ է գրել իր ավարտած ֆակուլտետի անունը, ապա շտկել է», - նշել է Mediaport-ը։