26/02/2021 11:24
Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ. ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը. Էդմոն Մարուքյան
Ազգային ժողովի խորհրդի նիստը չկայացավ, որովհետև ԱԺ նախագահը չեկավ և չբացեց խորհրդի նիստը, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Նախորդ երկու անգամները ԱԺ նախագահի պարտականությունները կատարել է Լենա նազարյանը, նա բացել է նիստը, սակայն քվորում չի եղել և նիստ չի եղել։ Հիմա ես սա գնահատում եմ անհարգալից վերաբերմունք ԱԺ մեկ հինգերորդի նկատմամբ: Իմ գնահատականը հետևյալն է՝ Ազգային ժողովը չունի նախագահ», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Փետրվարի 26-ին՝ ժամը 11-ին նախատեսված էր Ազգային ժողովի խորհրդի նիստ։
Օրակարգում մեկ հարց էր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած ռազմական դրության վերացում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկում»։