25/02/2021 23:57
Փետրվարի 26-ին, ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ կգումարվի. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է
Փետրվարի 26-ին, ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ։
«Օրակարգում մեկ հարց է՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած հարցը՝ ռազմական դրության վերացում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկում», - լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Ուզում եմ հավատալ, որ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների մեջ կգտնվեն բավարար չափով արժանապատվություն ունեցող այնպիսի գործընկերներ, որիոնք կներկայանան խորհրդի նիստին և կհաստատեն օրակարգը», - ասաց Տոնոյանը։