26/02/2021 14:16
Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՀՀ նախագահի նստավայր՝ պահանջով, որ նա Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու փաստաթուղթն ուղարկի ՍԴ
«Հայրենիքի փրկության շարժման» մասնակիցները Բաղրամյան պողոտայից երթով գնում են դեպի Հանրապետության նախագահի նստավայր։
«Այս իրավիճակում շատ կարևոր է Հայաստանի նախագահի դիրքորշումը։ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը գտնվում է նախագահի սեղանին։ Նա հայտարարել է, որ դա չի ստորագրելու, բայց դա բավարար չէ։ Չստորագրելու դեպքում եռօրյա ժամկետից հետո ԳՇ պետը կհամարվի աշխատանքից ազատված։ Անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ նախագահը օրենքի շրջանակում ներկայացնի առարկություն, քանի որ դա հակասահմանադրական է, և ներկայացնի ՍԴ», - հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, թե բոլորի պահանջը պետք է լինի այն, որ ՀՀ նախագահը չտրվի վարչապետի շանտաժներին և հստակ ձևակերպի իր առարկությունը և փաստաթուղթն ուղարկի ՍԴ։
Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՀՀ նախագահի նստավայր՝ ներկայացնելու իրենց պահանջը։