26/02/2021 00:09
ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել խուսափել Հայաստանում բռնությունից, իսկ զինվորականներին` չխառնվել քաղաքականությանը
ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Հայաստանի բոլոր կողմերին խուսափել բռնության սրացումից, իսկ զինվորականները՝ չխառնվել քաղաքականությանը:
«Մենք գիտենք վերջերս Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած սրացումից և բռնությունից: Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարական հիմնական սկզբունքը, որ պետությունների զինված ուժերը չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը: ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին և ինստիտուտներին, մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և ինքնիշխանությանը», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք առաջնորդներին կոչ ենք անում լուծել տարաձայնությունները խաղաղ ճանապարհով՝ հարգելով Հայաստանի օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը և ինստիտուտները», - ասել է նա:
Նրա խոսքով՝ Պետարտուղարությունը չի եկել այն եզրակացության, թե եղել է արդյոք Հայաստանում հեղաշրջման փորձ:
«Տվյալ դեպում նման սահմանում չկար: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին», - ասել է Փրայսը: