26/02/2021 13:27
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն. Հորդորում ենք անհապաղ հստակեցնել Boeing 737-ի ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը (Tert.am)
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է հստակեցնել Boeing 737-ի գտնվելու վայրը։
«ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորում ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի գտնվելու վայրն ու կարգավիճակը։
ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում», - Tert.am-ի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Հիշեցնենք, որ ինքնաթիռի անհետացման վերաբերյալ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն էր տարածել.
2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից: