26/02/2021 10:54
Օնիկ Գասպարյանը և շտաբն իրենց քայլը կատարել են, արդեն հանրությունը պետք է հետևություններ անի. Վահրամ Բաղդասարյան
«Հանրապետական» կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը համոզված է՝ Օնիկ Գասպարյանը և գլխավոր շտաբն սկզբունքային են, և չի կարծում, թե նրանք հետքայլ կանեն իրենց որոշումից։
«Դա արդեն լուրջ վտանգ կսպառնա. եթե բանակն անում է հայտարարություն և այդ հայտարարությունը փոխվում է։ Չեմ կարծում, որ իշխանություններին կհաջողվի ստիպել Օնիկ Գասպարյանին հետ կանգնել իր որոշումից և հասնել նրա հրաժարականին», - Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։
Հարցին, թե ընդդիմության ներկայացուցիչները պատրաստվում են հանդիպում ունենալ Օնիկ Գասպարյանի հետ՝ քննարկելու անելիքները, Բաղդասարյանը պատասխանեց.
«Դրա անհրաժեշտությունը ես չեմ տեսնում, որովհետև Օնիկ Գասպարյանը և շտաբն իրենց քայլը կատարել են, արդեն հանրությունը պետք է անի հետևություններ։ Եթե կլինի առաջարկյություն Օնիկ Գասպարյանի կողմից՝ մենք պատրաստ ենք հանդիպման»։