26/02/2021 13:06
Ալիև. Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է հանվի օրակարգից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը «պետք է դուրս գա օրակարգից»:
«Ես բազմիցս խոսել եմ այս խնդրի մասին: Չեմ ուզում կրկնել: Ես խորհուրդ եմ տալիս Հայաստանին և հայ ժողովրդին ավելի քիչ խոսել այս հարցի շուրջ, այլ ոչ թե դատարկ հույսեր կապել: Այս հարցը պետք է օրակարգից դուրս գա: Այս հարցի բարձրացումը նշանակում է ծառայել ոչ թե խաղաղության, այլ դիմակայության», - ասել է Ալիևը: