26/02/2021 19:50
Դեպարդյեն պատասխանել է բռնաբարության մեղադրանքներին
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն արձագանքել է բռնաբարության մեղադրանքներին, հայտնում է «La Repubblica»-ն:
72-ամյա Դեպարդյեի խոսքով՝ ինքն անմեղ է, ինչը նշանակում է, որ վախենալու բան չունի: Բռնաբարության դատավարությունը նշանակված է մարտի 10-ին:
«Ես բռնաբարո՞ղ: Դա պարզապես սուտ է, և դատավորը կհավատա ինձ», - չի կասկածում դերասանը:
Դեպարդյեն քննադատել է նաև ժամանակակից սոցիալական մեդիան և հաղորդակցական լրատվամիջոցները, իբր, կեղծ և բացասական լուրեր տարածելու համար:
Դեպարդյեին առաջադրված մեղադրանքի մասին հայտնի է դարձել փետրվարի 23-ին: 22-ամյա դերասանուհու խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականին: