26/02/2021 15:30
Կրեմլը Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների խզման ռիսկեր չի տեսնում
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ Կրեմլը Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների խզման ռիսկեր չի տեսնում:
«Ոչ, ամեն ինչ դեռ իրագործվում է», - պատասխանել է նա լրագրողների հարցին:
Մամուլի խոսնակն ավելացրել է, որ չնայած Հայաստանում տեղի ունեցած անհանգստությունների՝ կարևոր է հետևել Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի իրականացման ուղուն:
Ավելի վաղ Հայաստանի զինված ուժերը պահանջել են հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականը: ԶՈւ-ն պնդում է, որ վարչապետն ու նախարարների կաբինետն ի վիճակի չեն «համարժեք որոշումներ կայացնել ճգնաժամային և հայ ժողովրդի համար ճակատագրական իրավիճակում»:
Դրանից հետո Փաշինյանն աշխատանքից հեռացրել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին։ Սակայն Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու մասին որոշումը դեռ չի ստորագրել ՀՀ նախագահը։
Ավելի ուշ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը: