26/02/2021 17:43
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ընդդիմության կողմնակիցներին ժողովրդավարությունը պաշտպանելու համար երկխոսության կոչ է արել:
«Ֆրանսիան հանդես է գալիս այդ երկրում երկխոսության հաստատման օգտին, որը հիմնված է նախագահի (Արմեն Սարգսյան) և վարչապետի (Նիկոլ Փաշինյանի) օրինականության վրա... երկրում, որը դժվարին ժամանակներ է ապրել՝ ավելի հանգիստ իրավիճակի ստեղծման համար», - ասել է Լե Դրիանը:
«Հայկական ժողովրդավարությունը պետք է դիմակայի», - ընդգծել է ֆրանսիացի նախարարը: