26/02/2021 17:21
Մատվիենկոն մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Ազգային ժողովի ղեկավար Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:
«Դաշնության խորհրդի նախագահը նշել է, որ Ռուսաստանը ընթացիկ իրադարձությունները համարում է ներքին և հույսը դնում է իրավիճակի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման վրա», - ասվում է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Միրզոյանը խնդրել է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում ձերբակալված մի քանի հայ կանանց հայրենիք շուտ վերադառձնելու հարցում՝ «հանուն մարդասիրության համընդհանուր արժեքների և սկզբունքների պահպանման»:
«Իր հերթին, Դաշնային խորհրդի նախագահը պատրաստակամություն է հայտնել խորհրդարանական գծի միջոցով նպաստել այս հումանիտար խնդրի լուծմանը», - ասված է հայտարարության մեջ: