26/02/2021 14:12
Պեսկովը մեկնաբանել է Պուտինի և Փաշինյանի զրույցի վերաբերյալ ռուսական և հայկական կողմերի ուղերձներում ձևակերպումների տարաձայնությունները
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա զրույցի ժամանակ կողմ է արտահայտվել այդ երկրում իրավիճակի կարգավորմանը օրենքի շրջանակում, հայարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Եթե դուք ուշադիր դիտել եք մեր կողմից հրապարակված տեքստը, ապա, հավանաբար, հնարավորություն եք ունեցել այնտեղ կարդալու այն արտահայտությունը, որ Ռուսաստանի նախագահը այնտեղ բարձրաձայնել է հօգուտ խնդրի կարգավորման օրենքի շրջանակում: Դա շատ կարևոր է. Մենք տվել ենք բավականին ամբողջական ձևակերպում, որը շատ տեղեկատվական է», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Այդպես նա պատասխանել է ռուսական և հայկական կողմերի հաղորդագրությունների մեջ ձևակերպումների անհամապատասխանության մասին հարցին՝ կապված Պուտինի և Փաշինյանի երեկվա զրույցի հետ:
ՀՀ կառավարության կայքում ասվում էր, որ «Նախագահ Պուտինը աջակցություն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին», իսկ Կրեմլի ուղերձում չկա այդպիսի արտահայտություն օրինական իշխանություններին սատարելու մասին, այլ որ Պուտինը կոչ է անում կարգուկանոն և խաղաղություն պահպանել Հայաստանում՝ ստեղծված իրավիճակը օրենքի շրջանակում կարգավորելու համար: