26/02/2021 17:09
Նախագահը մինչև կիրակի կարտահայտի Օնիկ Գասպարյանի հարցով իր դիրքորոշումը
Նախագահ Արմեն Սարգսյանը կառավարություն չի վերադարձրել Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը: Այդ մասին Aysor.am-ին ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Նա նշեց, որ նախագահը մինչև կիրակի ժամանակ ունի և կարտահայտի իր դիրքորոշումը:
Հասմիկ Պետրոսյանը նշեց նաև, որ նախագահի հանդիպումն ընդդիմության ներկայացուցիչների հետ ավարտվել է: