26/02/2021 17:14
Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը քննարկել է ՌԴ ԱԽ-ի մշտական անդամների հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանը քննարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում ռուս խաղաղապահների աշխատանքի և օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության շուրջ հարցեր:
Միջոցառումն անցկացվել է տեսակոնֆերանսի ռեժիմով:
Վլադիմիր Պուտինն առաջարկել է քննարկել իրավիճակը Ղարաբաղյան կարգավորման շուրջ:
«Կցանկանայի լսել ձեր գնահատականները մեր խաղաղապահների աշխատանքի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության, սահմանապահների և այս ոլորտում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ», - ասել է նախագահը:
Այնուհետև հանդիպումը շարունակվել է դռնփակ: