26/02/2021 10:20
Ռուս սակրավորները շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքըը շարունակում են ականազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքը
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը:
Ռուս սակրավորներն ուսումնասիրել են պայթուցիկ առարկաների առկայությունը մասնավոր տների բակերում, ինչպես նաև Մարտակերտ բնակավայրի տարածքում հասարակական օգտագործման ավտոճանապարհներում:
Մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ առարկաներից մաքրելու ընթացքում օգտագործում են «Ուրան-6» ժամանակակից բազմաֆունկցիոնալ ռոբոտային համակարգեր, որոնք թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր որակ լեռնային տեղանքներում և անբարենպաստ եղանակային պայմաններում:
2020 թվականի նոյեմբերի 23-ից գործողության ընթացքում ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 1506 հեկտար տարածք, 468 կիլոմետր ճանապարհ, 1476 շինություն, այդ թվում` 30 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծել են ավելի քան 24 923 պայթյունավտանգ առարկա:
Հայտնաբերված առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբավայրերում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում`անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների կիրառմամբ: