26/02/2021 11:07
ԱՄՆ-ում հայտարարել են Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականության ձախողման մասին
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել է, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշման ամերիկյան քաղաքականությունն իրեն չի արդարացրել:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնի կողմից վարվելակերպի նման գիծը հանգեցրել է այն բանին, որ Իրանի իշխանություններն այժմ շատ ավելի մոտ են միջուկային զենք ստեղծելու հնարավորությանը:
«Առավելագույն ճնշումը պետք է խթաներ ավելի լավ գործարքի մշակման... մեկուսացնել Իրանն աշխարհից և ԱՄՆ-ին տալ ավելի լավ դիրքեր: Իրականում դա ոչ մի նման բանի չի հանգեցրել: Թրամփի կառավարման ժամկետի ավարտից հետո Իրանը շատ ավելի է մոտեցել միջուկային զենքի մշակմանը», - մեջբերում է նրա խոսքերը ТАСС-ը:
Ինչպես նշել է Փրայսը` այս հարցում ամերիկյան կողմը ձեռնամուխ է եղել «խորամանկ դիվանագիտության դաշնակիցների և գործընկերների հետ»: