26/02/2021 18:13
Սիրիան ԱՄՆ օդային հարվածն անվանել է «ամերիկյան ագրեսիա»
Սիրիան Իրաքի հետ սահմանին գտնվող շիական խմբավորումների դիրքերին ԱՄՆ ավիահարվածը որակել է որպես «ամերիկյան ագրեսիա», հայտնում է պետական «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը:
Դրանից առաջ Պենտագոնը հայտնել էր, որ նրանք օդային հարված են հասցրել Սիրիայում, Իրանի կողմից աջակցվող շիական խմբերի ենթակառուցվածքային օբյեկտները ոչնչացվել են: ԱՄՆ-ն այս քայլն անվանել է պատասխան Իրաքում ամերիկյան և կոալիցիոն ուժերի դեմ վերջերս իրականացված հարձակումներին:
«Արշալույսին ամերիկյան ագրեսիայի ընթացքում սիրիա-իրաքյան սահմանի մոտ օդային գրոհներ են իրականացվել», - հայտնում է սիրիական պետական հեռուստաընկերության թղթակիցը: