26/02/2021 17:37
Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր են
Փետրվարի 26-ին Թբիլիսիում անցկացվում է միավորված ընդդիմության բազմահազարանոց հանրահավաք՝ չարտոնված, բայց նախապես հայտարարված:
Հիմնական պահանջներն են ընդդիմադիր ամենամեծ կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Նիկա Մելիայի ազատ արձակումը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումը:
Ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի կենտրոնում՝ ֆիլհարմոնիայի մոտակայքում և շարժվել դեպի խորհրդարան: Վրաստանի շրջաններից ընդդիմության կողմնակիցները միացել են ցույցին:
Փետրվարի 26-ից Թբիլիսիում տեղի կունենա մշտական բողոքի ցույց, հայտարարել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիգի Ուգուլավան: Նա նաև ասել, որ «քանի դեռ ընթանում են խորհրդարանի նիստերը, ընդդիմությունը կկազմակերպի «ամոթի միջանցքներ» և պիկետներ»:
Մի քանի վրաններ են տեղադրվել խորհրդարանի մոտ: