26/02/2021 10:36
ԱՄՆ-ն Բայդենի օրոք առաջին անգամ օդային հարված է հասցրել Սիրիային
Միացյալ Նահանգների ավիահարվածը Սիրիայի իրաքամետ աշխարհազորայինների թիրախներին Իրաքի սահմանի մոտակայքում մի քանի մարդու կյանք է խլել, մինչդեռ կան ապացույցներ, որ զոհերի թիվը կարող է շատ մեծ լինել, հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի վարչակազմում իր աղբյուրին:
Դրանից առաջ պարզվել է, որ ԱՄՆ-ը հարձակվել է սիրիա-իրաքյան սահմանին գտնվող մի քանի շինությունների վրա, որոնք օգտագործվում են Իրանից աջակցություն ստացող մի շարք զինյալ խմբավորումների, այդ թվում ՝ «Քաթաիբ Հեզբոլլահի» և «Քաթաիբ Սայիդ աշ-Շուհադայի» կողմից: ԱՄՆ Պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ սա պատասխան է Իրաքում վերջերս ամերիկյան և կոալիցիոն ուժերի դեմ իրականացված հարձակումներին:
«Մենք իրաքցիներին թույլ ենք տվել մշակել հետախուզական տվյալներ մեզ համար, խրախուսել ենք նրանց դրանում, և դա մեզ շատ է օգնել հստակեցնել մեր նպատակները», - նշել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության ղեկավար Լլոյդ Օսթինը, մեջբերում է РИА Новости-ն:
Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ օդային հարվածը հասցվել է նախագահ Ջո Բայդենի հրամանով: