26/02/2021 17:08
Հայաստանում իշխանափոխության հարցով պետք է զբաղվի այդ երկրի ժողովուրդը, ոչ թե բանակը. Էրդողան
Հայաստանում կառավարություն փոխելը պետք է լուծի ոչ թե բանակը, այլ ժողովուրդը, Թուրքիան դեմ է հեղաշրջումներին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման: Երբ բանակը միջամտում է քաղաքականությանը, դա անընդունելի է: Եթե անհրաժեշտ է փոխել կառավարությունը, թող հայ ժողովուրդը դա անի, այս գործը պետք է թողնել նրան», - լրագրողներին ասել է Էրդողանը: