26/02/2021 13:04
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում սկսում է միջազգային օդանավակայանի կառուցում. Ալիև
Բաքուն սկսել է միջազգային օդանավակայանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Ֆիզուլի շրջանում և ակնկալում է այն շահագործման հանձնել աշնանը, hայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՝ արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է Ֆիզուլիի օդանավակայանին, աշխատանքներն արդեն սկսվել են: Մենք արագորեն սկսեցինք [լուծել] ականազերծման հետ կապված խնդիրները, քանի որ առաջին հերթին անհրաժեշտ էր տարածքը մաքրել, այդ գործընթացն արդեն ավարտին է: Իսկ օդանավակայանը ժամանակին շահագործման կհանձնվի: Բնականաբար, այս տարի այն շահագործման կհանձնվի: Մենք ուզում ենք, որ դա տեղի ունենա աշնան սկզբին: Եվ եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա այս տարվա աշնան սկզբին օդանավակայանն արդեն շահագործման կհանձնվի», - ասել է նա՝ պատասխանելով ТАСС-ի հարցին: