Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին է փոխանցել է Հայաստանին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք Հայաստանին փոխանցել ենք բոլոր ռազմագերիներին, մահացածների մարմինները: Պատերազմից հետո հայկական կողմի, խաղաղապահ առաքելության և մեր ներկայացուցիչների հետ միասին հայտնաբերվել է ավելի քան հազար հայ զինծառայողի մարմին և հանձնվել հայկական կողմին: Մենք մեզ պահում ենք բարոյականության նորմերին, մարդկային համընդհանուր վարքի նորմերին համապատասխան», - ասել է նա:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ավելի քան 60 հայ զինվոր, որոնք գտնվում են Ադրբեջանում և ռազմական գործողությունների ավարտից հետո հայտնվել են շրջանում, դիվերսանտներ են և չեն համարվում ռազմագերիներ:
«Նոյեմբերի 20-ին Հայաստանի Շիրակի մարզից ավելի քան 60 հոգանոց ջոկատ է ուղարկվել: Անհասկանալի է, թե ինչպես նրանք ճանապարհ անցան Լաչինի միջանցքով դեպի ադրբեջանական բանակի կողմից վերահսկվող տարածքներ: Մենք հայտնաբերեցինք, որ թիկունքում խորքային հայկական կազմավորումներ կան, սկզբում տեղեկություն ստացանք, որ նրանք կորել են և փորձեցինք օգնել այդ մարդկանց վերադառնալ: Պարզվեց, որ դա դիվերսիոն խումբ է, արդյունքում մենք ունենք 4 սպանված ռազմական անձնակազմի շրջանում, նաև մեկ զոհ քաղաքացիական շրջանում», - ասել է Ալիևը:
«Մենք իրականացրել ենք հակաահաբեկչական գործողություն, որի արդյունքում վնասազերծվել է մի քանի դիվերսանտ, ավելի քան 60-ը բերման է ենթարկվել: Այսօր, երբ նրանց փորձում են ռազմագերիներ անվանել, կարծում եմ, որ միտումնավոր խեղաթյուրում են հարցի էությունը: Ինչ ռազմագերիների մասին կարող է խոսք լինել՝ պատերազմի ավարտից 20 օր անց: Նրանք դիվերսանտներ և ահաբեկիչներ են, և Հայաստանի ու որոշ այլ երկրների կողմից ցանկացած շահարկումներ տեղին չեն: Մենք իրականացնում ենք պարբերական գործողություններ, նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով, և այսօր իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է», - հավելել է Ադրբեջանի նախագահը:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: