26/02/2021 16:35
Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը. Արփինե Հովհաննիսյան
Արմեն Սարգսյանը իր առարկություններով հետ է վերադարձրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Սահմանադրության համաձայն, եթե առաջարկը Փաշինյանի կողմից կրկին արվի, ապա նախագահը կարող է կա՛մ ստորագրել կա՛մ դիմել ՍԴ: Այս դեպքում ակնհայտ է՝ ինչ պետք է արվի, քանզի որոշումը հակասահմանադրական է», - գրել է Հովհաննիսյանը։