26/02/2021 18:19
Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք
Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 16 577 դեպք: Երկրում COVID-19 հիվանդների ընդհանուր թիվը հասել է 11 063 491-ի:
Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:
24 ժամվա ընթացքում երկրում կորոնավիրուսով վարակված 120 մարդ է մահացել: Հնդկաստանում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 156 825 մահ COVID-19 հիվանդության հետևանքներից: