26/02/2021 10:59
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 283 դեպք, մահացել է 8 մարդ
Հայաստանում փետրվարի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 171 510 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 283-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 163 165 (+181) մարդ, այս պահին բուժվում է 4349 (+94):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3996 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3183 (+4), իսկ այլ պատճառներով՝ 813 (+4):
Վերջին մեկ օրում մահացել է 8 մարդ: