26/02/2021 10:14
Հայաստանում գտնվող հակամարտությունից տուժած անձանց աջակցության փաթեթներ են կհատկացվեն
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրատապ օգնություն է տրամադրում Հայաստանում գտնվող հակամարտությունից տուժած անձանց:
Ծրագրի շրջանակում շահառուներին կհատկացվեն աջակցության փաթեթներ, որոնք ներառում են անասնակեր, սարքավորումներ, ինչպես նաև հավանոցներ կառուցելու կամ վերանորոգելու համար անհրաժեշտ միջոցներ, պարարտանյութեր և բանջարեղենի սերմեր:
Ծրագիրն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ: