27/02/2021 16:02
ԱՄՆ-ում խորհուրդ են տվել հաստատել Johnson & Johnson-ի պատվաստանյութը
ԱՄՆ-ում FDA-ի բժշկական կարգավորող մարմնի փորձագետների խորհրդատվական խորհուրդը խորհուրդ է տվել թույլատրել Johnson & Johnson-ի կորոնավիրուսային պատվաստանյութերը երկրում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով խորհրդի քվեարկության արդյունքներին:
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ FDA-ն թույլ կտա պատվաստանյութի արտակարգ օգտագործումն արդեն փետրվարի 27-ին:
Խորհրդատվական խորհրդի փորձագետները հայտարարել են, որ դեղամիջոցի հնարավոր օգուտները գերազանցում են հավանական ռիսկերը: