27/02/2021 10:26
Հայաստանը գտնվում է անդունդի եզրին. կարող է վաղն ուշ լինել. Արամ Ա
Հայաստանը գտնվում է անդունդի եզրին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
«Երկրի ներում տիրող քաոսային իրավիճակը հետզհետե խորանում է։ Քաոսն աղբյուր է աննախատեսելի հետևանքների։ Զգույշ։ Հայրենիքի փրկությունը բոլորի կողմից զիջում է պահանջում, ինչպես նաև փոխադարձ հասկացողություն և վստահություն։ Այս գիտակցությամբ է հարկավոր գործել, կարող է վաղն ուշ լինել», - գրել է Արամ Ա-ն։