27/02/2021 15:26
Գիտենք, որ մինչև ժամը վեցը նախագահը պետք է ԳՇ պետի վերաբերյալ որոշում կայացնի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)
Այս պահին նախագահի որոշման վերաբերյալ տեղեկություն չունենք, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Նախագահի հետ այսօր հանդիպում չի եղել։ Գիտենք, որ մինչև ժամը վեցը նախագահը պետք է որոշում կայացնի, հուսով ենք, որ նա այնպիսի որոշում կկայացնի, որը կբխի ՀՀ շահերից», - ասաց Արթուր Վանեցյանը։
Նա հույս հայտնեց, որ նախագահը չի ստորագրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ վարչապետի միջնորդությունը, հետևաբար զերծ մնաց նաև մեկնաբանությունից, թե ինչ կլինի, եթե հանկած նախագահը ստորագրի այն։