27/02/2021 11:15
Հեղաշրջում՝ Մյանմայում. ՄԱԿ-ի ներկայացուցչին թույլ չեն տվել մուտք գործել երկիր
Մյանմայի նոր ղեկավարությունը մերժել է ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քրիստինե Շրաներ Բուրգեներին այցելել երկիր` խնդրելով հետաձգել այն անորոշ ժամանակով: Այս մասին հայտարարել է քաղաքական գործիչը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև ելույթի ժամանակ:
«Ցավոք, ներկայիս ռեժիմը խնդրում է ինձ դեռ հետաձգել այցը: Հավատում եմ, որ նրանք մտադիր են շարունակել լայնածավալ ձերբակալությունները և ձերբակալվածներից ցուցմունքներ են ստանում քաղաքացիական իշխանությունների դեմ: Դա դաժան է և անմարդկային», - նշել է Բուրգեները:
Այս կապակցությամբ բանագնացը միջազգային հանրությանը կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Մյանմա մուտք գործելու համար և օբյեկտիվորեն գնահատել երկրում ստեղծված իրավիճակը:
Նրա կարծիքով՝ իշխանությանը գտնվող զինվորականները կշարունակեն կիրառել քաղաքական բռնաճնշումներ և զենք բողոքողների դեմ:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ի գիշերը Մյանմայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում: