27/02/2021 20:51
Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է Ղարաբաղում զինծառայողներ տեղակայելու համար
Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածքում զինված ուժերի ապօրինի տեղակայման համար՝ խախտելով ԼՂՀ-ի հարցով եռակողմ հայտարարությունը:
«Տեղ են գտել դեպքեր, երբ Հայաստանի զինված ուժերի անձնակազմը զինվորական ծառայության է ուղարկվում Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում` խախտելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, մարդու իրավունքները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ով թվագրված համատեղ հայտարարություն ստորագրելուց հետո, ինչը ենթադրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցում», - ասվում է РИА Новости-ի տրամադրության տակ հայտնված Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նախարարությունը պնդում է, որ Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ներգրավումը «կեղծ կամ բռնի միջոցներով»«ԼՂՀ ռազմական գործողություններին»՝ գաղտնի հատելով Լաչինի միջանցքը», հարուցել է զինվորականների և նրանց ընտանիքների բողոքները:
«Մենք նշում ենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեղակայումն Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում առանց Ադրբեջանի համաձայնության խախտում է միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, մասնավորապես` ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգային սահմանների անձեռնմխելիությունը: Նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարության կոպիտ խախտում է նաև հայկական զորքերի ապօրինի տեղակայումն Ադրբեջանի Հանրապետության տարածքում, որտեղ ներկայումս տեղակայված են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը», - ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ: