27/02/2021 14:46
Կատալոնիայում յոթ մարդ է բերման ենթարկվել ռեփերին աջակցելու ցույցի ժամանակ
Mossos d'Esquadra-ի կատալոնացի իրավապահներն ուրբաթ Բարսելոնայի Վալես-Օքսիդենտալ շրջանի Տերասա քաղաքում ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ մեկ անչափահասի, ռեփեր Պաբլո Ասելի (Հասել) ձերբակալության դեմ բողոքի ցույցի ժամանակ, հայտնում է Periodico թերթը
Ըստ թերթի՝ ցույցին մասնակցել է մի քանի հարյուր երիտասարդ: Կատալոնիայի ոստիկանությունը սկսել է գործողություններ ձեռնարկել այն բանից հետո, երբ ցուցարարները քարեր, հրավառություն, ձվեր, տարաներ և այլ առարկաներ են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Եվս մի քանի մարդ քաղաքի կենտրոնում հրդեհել է տարաները:
Իսպանիայում բողոքի ցույցերը սկսվել են փետրվարի 16-ին ռեփեր Պաբլո Ասելին (Հասել) ձերբակալելուց հետո, որը դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման միապետությանը վիրավորելու և սոցիալական ցանցերում ու երգերից մեկում արգելված ահաբեկչական կազմակերպություններին գովերգելու համար: