27/02/2021 12:01
Հնդկաստանում ծնողները վաճառել են դստերը ավագ երեխայի բուժման ծախսերը վճարելու համար
Հնդկաստանում ծնողները վաճառել են իրենց 12-ամյա դստերը՝ իրենց ավագ երեխայի բուժման ծախսերը վճարելու համար: Այս մասին հաղորդում է The Times of India-ն:
Ընտանիքը երեխային տվել է 46-ամյա հարևանին 10 հազար ռուպիի դիմաց (71 800 ՀՀ դրամ): Նշվում է, որ տղամարդը վաղուց էր ցանկանում ամուսնանալ աղջկա հետ:
Հարսանեկան արարողությունից անմիջապես հետո տղամարդը նորաթուխ կնոջը տարել է իր հարազատների մոտ:
Նրա հարևանները դիմել են ոստիկանություն, քանի որ հաճախ էին լսում երեխայի ճչոցն ու լացը: Տղամարդու դեմ գործ է հարուցվել: