27/02/2021 10:22
Չեխիայում կորոնավիրուսի պատճառով բնակիչների տեղաշարժը սահմանափակվել է
Չեխիայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով մարտի 1-ից հանրապետության բնակիչների տեղաշարժը ժամանակավորապես կսահմանափակվի, հայտարարել է Չեխիայի առաջին փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Յան Համաչեկը:
«Մենք որոշում ենք կայացրեցրել երկուշաբթի օրվանից երեք շաբաթով արգելել քաղաքացիներին լքել այն թաղամասերի տարածքը, որտեղ նրանք ապրում են: Բացառությունները թույլատրելի են աշխատանքի մեկնելու, սիրելիներին օգնություն ցուցաբերելու, պետական հիմնարկներ և բուժիշկներին այցելելու դեպքերում», - ասել է նախարարը:
Բնակության վայրերը լքելու համար հարկավոր է ունենալ այդ անհրաժեշտությունը հաստատող փաստաթուղթ, օրինակ՝ վկայական աշխատանքի վայրից: Այս մասին հաղորդվում է Չեխիայի ՆԳՆ կայքում:
Բացի այդ, քաղաքացիները կկարողանան դիմում գրել հատուկ ձևաթղթի վրա՝ նշելով գործի արդիականությունը:
Չեխիայում նույն թաղամասում առանձին բնակվող հարազատների հանդիպումները նույնպես սահմանափակվել են երեք շաբաթով: