27/02/2021 18:04
Անհրաժեշտ է նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական կենտրոններ. փոխնախարար
Վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի կայուն աճ, ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
Նա ընդգծել է, որ ազատ ստացիոնար մահճակալների թիվը դինամիկ նվազում է:
«Այսպես, 26.02 դրությամբ ունեցել ենք 630 հոսպիտալացված բուժառու, իսկ արդեն 27.02 դրությամբ այդ թիվը 674 է ( ~ 7%): Այսպիսով` անհրաժեշտություն է առաջացել նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական կենտրոններ:
Հիշեցնեմ, որ ավելի վաղ հիվանդացության անկման ֆոնին շուրջ երեք տասնյակ կորոնավիրուսային ԲԿ-ներ կոնսերվացվել կամ վերապրոֆիլավորվել էին` գործող մնալով ընդամենը երկուսը», - գրել է նախարարի տեղակալը: