01/03/2021 21:44
Պոլիտեխնիկական համալսարանում չհաջողվեց նոր ռեկտոր ընտրել, երկրորդ փուլ է անցել Գոռ Վարդանյանը
Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր չհաջողվեց նոր ռեկտոր ընտրել, հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը:
Քվեարկությանը մասնակցել է համալսարանի հոգաբարձուների խորհրդի 31 անդամ, անվավեր է ճանաչվել մեկ քվեաթերթիկ:
Ըստ կանոնակարգի, ընտրվելու համար թեկնածուն պետք է նվազագույնը 17 կողմ ձայն ստանա:
Թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չի ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել է մեկ մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել է 13 կողմ ձայն, իսկ Գոռ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն:
Այդպիսով՝ նշանակվեց ռեկտորի ընտրության երկրորդ փուլ: Երկրորդ փուլ է անցել առավելագույն ձայներ ստացած Գոռ Վարդանյանը:
Նշենք, որ առաջադրվել էր վեց թեկնածու, նրանցից երկուսը ելույթ ունենալուց, խորհրդի անդամների հարցերին պատասխանելուց հետո հայտարարեցին, որ հանում են իրենց թեկնածությունը՝ Արամ Միքայելյանը և Պարգև Բալջյանը: