01/03/2021 11:33
ԱՀԿ. Աշխարհի բնակիչների 10%-ից էլ պակասն ունի COVID-19-ի հակամարմիններ
Երկրագնդի բնակչության 10%-ից էլ պակասն է մշակել կորոնավիրուսի դեմ հակամարմիններ, պատվաստումը կոլեկտիվ դիմադրողականության հասնելու միակ միջոցն է, հայտարարել է ԱՀԿ գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը:
Կազմակերպության Twitter-ով հեռարձակված հարցազրույցում Սվամինաթանը նշել է, որ ԱՀԿ-ն վերահսկում է հետազոտությունների ընթացքին, որոնք վերլուծում են վարակի օջախներն աշխարհի որոշ քաղաքներում: Չնայած հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ երբեմն քաղաքի բնակչության առնվազն կեսն ունի կորոնավիրուսի հակամարմիններ, դա թույլ չի տալիս խոսել կոլեկտիվ դիմադրողականության ձեռքբերման մասին:
«ԱՀԿ-ն վերահսկում է այդ համավարակաբանական ուսումնասիրությունները, վերջին հաշվարկով, դրանք մոտ 500-ն են: Եվ եթե դրանք միասին դիտարկենք, ապա պարզ է դառնում, որ աշխարհի բնակչության 10%-ից էլ պակասն այս վիրուսի դեմ հակամարմիններ ունի», - ասել է Սվամինաթանը:
«Իհարկե, որոշ տեղերում, օրինակ, խիտ բնակեցված քաղաքային տարածքներում կան օջախներ, որոնցում բնակչության 50-60%-ը ենթարկվել են վիրուսի ազդեցությանը և ունեն հակամարմիններ: Այնուամենայնիվ, դրանից չի հետևում, որ ամբողջ քաղաքը, մարզը, նահանգը կամ երկիրը ձեռք են բերել կոլեկտիվ դիմադրողականութուն», - ասել է փորձագետը՝ պարզաբանելով, որ երբ մարդիկ, որոնք նման վայրում հակամարմիններ չունեն, լքում են դրա սահմանները, նրանք դեռ վտանգված են:
Համաշխարհային մասշտաբով կոլեկտիվ դիմադրողականության հասնելու միակ միջոցը պատվաստումն է, ասել է Սվամինաթանը: