01/03/2021 16:06
Վարչապետն ուզում է «Իսկանդերի» պատմությունը գցել ԳՇ պետի «գրպանը». Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է «Իսկանդեր»-ի խնդրի վերաբերյալ վարչապետի մամուլի խոսնակի պարզաբանումը:
«Ես չեմ վստահում վարչապետի խոսնակին ու իրենց հայտարարություններին: Եթե մի մարդ երկրի վարչապետ է, իրեն բան են զեկուցել, ինքն էդ զեկուցած ինֆորմացիան մի 4 աղբյուրից չի ճշտել, ինչո՞ւ է հարցազրույցի ժամանակ հայտարարում: Շփթվա՞ծ է եղել՝ հարցազրույցը ձայնագրություն է եղել, ինչո՞ւ չի հանվել մեր երկիրը խայտառակող այդ դրվագը: Հիմա վարչապեն ուզում է իր խոսնակի միջոցով Իսկանդերի պատմությունը նույնպես գցել ԳՇ պետի «գրպանը»», - ասաց Մարուքյանը: