01/03/2021 20:55
Ընդդիմադիրները Բաղրամյան պողոտան կազատեն միայն այն դեպքում, եթե հեռացնեն Նիկոլ Փաշինյանին
«Հայրենիքի փրկության շարժումը» Բաղրամյան պողոտան կազատի միայն այն դեպքում, եթե հեռացնի Նիկոլ Փաշինյանին, այս մասին հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։
«Նիկոլը գոյություն չունի և վերջ», - ասաց նա։
Սաղաթելյանըն ասաց, որ չորեքշաբթի օրը ԱԺ-ում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխան, նույն այդ ժամին Բաղրամյան պողոտայում՝ 16։00-ին, հանրահավաք են հրավիրելու։
«Վաղը շարունակվելու են բողոքի անհնազանդության ակցիաները», - ասաց նա։