01/03/2021 13:11
Նախագահը հրավիրվել է Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի գնացել
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրավիրվել է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստին, սակայն չի մասնակցել։
«Նախագահը հրավիրվել է, բայց չի մասնակցել, քանի որ վատառողջ է», - Aysor.am-ին ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։
Նշենք, որ ԱԽ նիստին չէր մասնակցում նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։
Նիստին քննարկվել են արտաքին և ներքին անվտանգային օրակարգին, մարտահրավերներին ու դրանց հաղթահարման ուղիներին վերաբերող հարցեր: