01/03/2021 15:23
Սա ԳՇ պետի հարցը չէ. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է, որ իր առաջարկը մասեր չունի՝ ամբողջական առաջարկ է, որը կա՛մ ընդունվում է, կա՛մ ոչ:
Իր առաջարկի արձագանքները նա պաշտոնական չի համարում՝ նշելով, որ պետք է սպասել Նիկոլ Փաշինյանի արձագանքին:
«Սա ԳՇ պետի հարցը չէ: Նրանք, երբ ասում են՝ Օնիկ Գասպարյանի հարց, մանիպուլացնում են: ԶՈւ ամբողջ հրամանատարական կազմն իրենց հետ չի կարողանում որևէ կերպ «լեզու գտնել», որն էլ փաստաթղթի ստորագման պատճառ է դարձել», - ասաց Մարուքյանը: