01/03/2021 18:21
Մեքսիկայում գրոհայինների հարձակման հետևանքով 11 մարդ է զոհվել
Մեքսիկայի արևմուտքում 11 մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել՝ Խալիսկո նահանգի Տոնալա քաղաքում զինված մարդկանց հարձակման հետևանքով: Հայտնում է «Sinkhua» գործակալությունը:
Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ երեկ կեսօրին մի խումբ զինված մարդիկ մեքենայով բարձրացել են դեպի Տոնալա քաղաքի բնակելի շենք և կրակ բացել անցորդների վրա: Այնուհետև հրաձիգները հեռացել են դեպքի վայրից:
Իրավապահները սկսել են դեպքի քննությունը: Աշխատանքներ են տարվում հարձակման զոհերի նույնականացման ուղղությամբ: