01/03/2021 17:31
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման
Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղավոր է ճանաչել կոռուպցիայի համար, նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, որոնցից երկուսը՝ պայմանական։
2020-ի դեկտեմբերին դատախազությունը պահանջել էր Սարկոզիին կոռուպցիայի և պաշտոնեական դիրքի չարաշահման գործով դատապարտել չորս տարվա ազատազրկման, որից երկուսը պայմանական:
Սարկոզիի փաստաբան Թիերի Էրզոգը և Վճռաբեկ դատարանի նախկին աշխատակից Ժիլբերտ Ազիբերը մասնակցում են այդ գործին:
Երեքն էլ կասկածվում էին 2014 թ.-ին «կոռուպցիոն փաթեթ» կնքելու համար, երբ, ինչպես քննիչները կարծում են, Սարկոզին Էրզոգի միջոցով «գաղտնի տեղեկատվություն է ստացել Ազիբերից պաշտոնում առաջխաղացման դիմաց»: