01/03/2021 10:44
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 158 դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում մարտի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 172 216 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 158-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 163 511 (+117) մարդ, այս պահին բուժվում է 4693 (+36):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4012 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3195 (+3), իսկ այլ պատճառներով՝ 817 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: