01/03/2021 11:17
VPN-ի 21 միլիոն օգտատիրոջ տվյալների բազան հայտնվել է համացանցում
VPN-ի 21 միլիոն օգտատիրոջ տվյալների բազան հայտնվել է համացանցում: Դրանց թվում են Ռուսաստանից օգտատերերի տվյալները, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով CyberNews-ի կիբերանվտանգության մասնագետներին:
Տվյալների բազան բաղկացած է էլփոստի հասցեներից, գաղտնաբառերից և ծառայությունների հաճախորդների մուտքերից, ինչպես նաև նրանց բջջային սարքերի և վճարումների մասին տվյալներից: Նմանատիպ արտահոսք տեղի է ունենում երկրորդ անգամ: Համացանցում հայտնվել են GeckoVPN, SuperVPN և ChatVPN հավելվածների օգտատերերի տվյալները:
Այս անգամ տվյալների արտահոսքը տեղի է ունեցել «գաղտնի տեղեկատվության մշակման գործում ակնհայտ անփութության պատճառով», մեկնաբանել է «Ինտերնետ հետախուզում» ընկերության հիմնադիր Իգոր Բեդերովը:
VPN-ի լսարանի հիմնական լսարանը կազմված է այն երկրներից, որտեղ պետությունն արգելափակում է ինտերնետային ռեսուրսները: