01/03/2021 14:12
Ջամալ Խաշոգջի սպանության վերաբերյալ ԱՄՆ հետախուզության զեկույցից երեք անուն է անհետացել
Սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին ամերիկյան հետախուզական զեկույցի հրապարակումից անմիջապես հետո հայտնվել է փաստաթղթի նոր տարբերակ, որտեղ այլևս ներկայացված չեն երեք անձանց անուն, ովրոնք ի սկզբանե համարվում էին ներգրավված հանցագործության մեջ: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալով՝ այդ անձինք մասնակցել են սպանությանը, հրաման են տվել կամ այլ կերպ են մասնակցել լրագրողի մահվանը: Նշվում են հետևյալ անունները. Աբդուլլա Մոհամմեդ Ալհոերինի, Յասիր Խալիդ Ալսալեմ և Իբրահիմ ալ-Սալիմ:
Սաուդյան Արաբիայի ներքին հետախուզական աշխատանքին ծանոթ աղբյուրի համաձայն՝ Ալհորինին պետական անվտանգության վարչությունը ղեկավարող նախարար, գեներալ Աբդուլազիզ բին Մուհամեդ ալ-Հովրեյնիի եղբայրն է: Թագավորության զեկույցներում Աբդուլլահ Մուհամմեդ Ալհորինին նշված է որպես ահաբեկչության դեմ պայքարում պետության անվտանգության ղեկավարի օգնական:
ԱՄՆ ազգային հետախուզության գրասենյակի տնօրենը չի մանրամասնել, թե ինչու էին այդ անունները հայտնվել առաջին ցուցակում: Ազգային հետախուզության գրասենյակի տնօրենի ներկայացուցիչը նշել է, որ անուններն ի սկզբանե չպետք է լինեին ցուցակում:
Ավելի վաղ Սպիտակ տունը գնահատել էր Սաուդյան Արաբիայի արքայազնի և թագավորության կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, որը կասկածվում է Խաշոգջիի սպանության համար:
Սաուդցի ազդեցիկ լրագրողն անհետացել էր Ստամբուլում 2018 թվականի հոկտեմբերի 2-ին: Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը խոստովանել է լրագրողի մահվան փաստը:
Քննությունն ավարտելուց հետո 21 մարդ է բերման ենթարկվել, նրանցից 11-ին մեղադրանք է առաջադրվել, իսկ սպանության հինգ անմիջական մասնակիցների համար դատախազությունը պահանջել է մահապատիժ:
Դատարանի որոշմամբ հինգ անձ դատապարտվել են 20 տարվա ազատազրկման, վեց մեղադրյալները՝ 10 տարվա ազատազրկման, ևս երկուսը՝ յոթ տարվա: