01/03/2021 11:32
ՌԴ ՕՏՈՒ-ի համար ստեղծում են երամով աշխատող ռեակտիվ անօդաչուներ
«Մոլնիյա» (Կայծակ) բազմաթիրախային անօդաչու համալիրը, որի ռեակտիվ ապարատները արձակվելու են պարսով ինքնաթիռ կրիչից, մշակվում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի շահերի համար, РИА Новости-ին հայտնել է ռազմարդյունաբերական համալիրի աղբյուրը:
« «Կրոնշտադտ» ընկերությունն իր նախաձեռնությամբ պատրաստել է «Մոլնիա» խմբային օգտագործման բազմաֆունկցիոնալ անօդաչու համալիրի նախագիծ: Այս համակարգի անօդաչու թռչող սարքերը կարձակվեն ինքնաթիռ կրիչից, օրինակ՝ թշնամու հակաօդային պաշտպանությունը ճեղքելու կամ խմբային էլեկտրոնային պատերազմ անցկացնելու համար՝ անձնակազմի հետ համատեղ: Նախատեսվում է նաև օգտագործել համալիրի ապարատը որպես առանձին բարձր ճշգրտության ուղղորդված զինամթերք կամ հետախուզական թիրախ նշանակողներ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը նշում է, որ նախագծի մշակման աշխատանքները պետք է սկսվեն մոտ ժամանակներս: