01/03/2021 19:17
Էստոնիայում կարանտինային նոր սահմանափակումներ են սահմանել
Էստոնիայում մարտի 1-ից կարանտինային նոր սահմանափակումներ են ուժի մեջ մտել։
Այս մասին նշված է կառավարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
Արգելք է մտցվել կինոդիտումների, թատերական ներկայացումների և համերգների համար՝ 22:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում:
Սպա-սրահները, ջրային կենտրոնները և սաունաները կփակվեն:
Նշվում է, որ սահմանափակումները կշարունակվեն մինչև մարտի 28-ը: